Կառավարության հետ քննարկումներ ենք սկսել տարածքների շուրջ, որտեղ Հանրային խորհուրդը պետք է ծավալի իր գործունեությունը. Ստյոպա Սաֆարյան
Կառավարության հետ քննարկումներ է սկսել տարածքների շուրջ, որտեղ Հանրային խորհուրդը պետք է ծավալի իր գործունեությունը։
«Այդ տարածքները պետք է հասանելի լինեն հանրության համար։ Այս մեկ ամսվա ընթացքում տարբեր հանձնաժողովների անդամների հետ զրույցներ, քննարկումներ ենք ունեցել, որոնք հանգեցրել են նրան, որ տարածքը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ արագ կարողանան հավաքվել այնտեղ»։
Ըստ ՀԽ նախագահի՝ հատկացվող տարածքը պետք է ունենա նաև մեծ դահլիճ, քանի որ խորհրդում հանձնաժողովներ կան, որոնց անդամների թիվը հասնում է 150-160-ի։
«Գիտեմ, որ նախկինում Հանրային խորհրդին առաջարկվել է Կառավարության շենքերից մեկում մշտական վայր ունենալ, նաև առաջարկվել է Սարյանի հատվածում ինչ որ տեղ հատկացնել: Այժմ հենց այդ հարցն էլ քննարկում ենք: Մեր ամենաառաջին անելիքը մշտական, գործող հասցե ունենալն է»,-ասաց Սաֆարյանը։
Օրակարգային այլ հարցերի անդրադառնալով՝ նա նշեց, որ առաջիկայում վարչապետի հետ հանդիպման ժամանակ պետք է հստակեցվի Հանրային խորհրդին տրվող գործիքակազմը, լիազորությունները, ինչպես նաև պետք է մշակեն առաջիկա նիստերի օրակարգը, ժամանակացույցը: