Հանդիպեցինք ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին. Էդմոն Մարուքյան
դիտումներ: 519
Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների «Լուսավոր Հայաստան» խմբկցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք Պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին։