Չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և 2) դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում
Արամ Վարդևանյան,ֆբ գրառում
Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել: Ավելին ըստ Դանիբեկյանի նման գործողությունները ոչ մի իրավական հետևանք չեն ենթադրում:
Շատ ճիշտ է արել Միհրան Պողոսյանը, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին: Դատական նիստի էությունը՝ մրակցությունն է և բնականաբար կարգի պահպանումը, որը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել դատավորը: Արդեն քանիցս նկատում ենք, որ Ա. Դանիբեկյանը խրոխտ ձայնով արձագանքում է բացառապես պաշտպանական կողմի հայտարարություններին, իսկ մեղադրանքի, տուժող կողմին ծայրահեղ զգուշավորությամբ կամ առհասարակ չի արձագանքում, թեկուզ դրանից տուժում է դատական նիստը, մրակցությունը, հնչում են սպառնալիքներ և այլն:
Չեմ կարող նաև չնշել «բացառիկ» մեկ այլ դրսևորում. դատավորին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազները՝ կրկին չնկատելով սպառնալիքները, հորդորելով պաշտապանական կողմին նիստի կարգը պահպանել և նման այլ մտքեր, երբ հենց այդ դատախազներից մեկը նույն նիստերի դահլիճում դիմելով գործով պաշտպանի ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ասել էր «Կկտրեմ ձենդ՝ չես մոռանա»:
Բայց այս դեպքում ևս պետք չէ կենտրոնանալ միայն դատախազի հայտարարության վրա, այլ կրկին՝ ինչ գործողություն ձեռնարկեց այդ պահին նիստը նախագոհող Ա. Դանիբեկյանը…պարզապես լքեց նիստերի դահլիճը:
Այս ամենը ուղղակի ակնհայտորեն հաստատում է այն, ինչի մասին բազմիցս նշել եմ. 1) չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և 2) դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում: