Մարտի 15-ին Հայաստանի երեք մարզերի 7 համայնքներում գյուղապետ կընտրեն
Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան Արմավիրի մարզի Շահումյան, Արագած, Արշալույս, Լոռու մարզի Չկալով և Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետավան և Տուֆաշեն համայնքներում:
Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայցնեն փետրվարի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում։ Թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 14-19-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 26-ին կշարունակվի մինչև մարտի 13-ը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 9-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2020 թվականի մարտի 15-ը, 2020 թվականի հունիսի 14-ը և 2020 թվականի հոկտեմբերի 18-ը: