Ոչ իրավաչափ քրեական գործով հարված է հասցվում կոնկրետ տհաճություն պատճառող հեռուստաալիքի սեփականատիրոջը. Հովհաննես Խուդոյան
միտում են տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հասարակական գործունեությանը հարվածելու, նրանց ակտիվությունը նվազեցնելու։
«Պարոն Թավադյանի գործունեությունը մեդիատիրույթում է, հեռուստաալիքը հանդես է գալիս կոշտ ընդդիմադիր դիրքերից, քննադատում է իշխանություններին և քննադատությունների մի զգալի հատվածն էլ վերաբերում է այսօրվա դատավարություններին։ Ակնհայտ, ոչ իրավաչափ քրեական գործով հարված է հասցվում կոնկրետ տհաճություն պատճառող հեռուստաալիքի սեփականատիրոջը, այստեղ տեսնում ենք միտում»,- ասաց պաշտպանը։
Նա նաև նկատեց, որ խտրական կերպով թիրախավորվում են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները.
«Հայտնի է և երբեք չի թաքցվել, որ Արմեն Թավադյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը և որոշակի իմաստով կազմակերպում է աջակիցների շարժումը։ Միտում կա այդ հասարակական գործունեությանը հարվածելու, նրանց ակտիվությունը նվազեցնելու, որովհետև մեզ համար էլ նկատելի է, որ այդպիսի ընդդիմախոսությունն օր օրի մեծանում է»։
Խուդոյանը նշեց, որ իր պաշտպանյալի գործը պետք է դատարան էլ չհասնի, քանի որ այն անհիմն է, բայց քանի որ վերջին շրջանում Հայաստանում դատական համակարգում այլ պրակտիկա է զարգանում, ենթադրություններ չի կարելի անել, ինչ հունով կգնա քրեական գործը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։