Հայերեն   English   Русский  

Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ. Մակունց


  
դիտումներ: 510

Այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին՝ ասաց, որ

նա չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում հանրային կերպով։

Նրա խոսքով՝ տեղեկություն հրապարակելու վերաբերյալ Վանեցյանի հայտարարության մասով պետք է պատկան մարմինները պարզաբանում պահանջեն, կամ Արթուր Վանեցյանը հենց ինքը տրամադրի այդ տեղեկությունը․ «Այստեղ ես ասելիք չունեմ»։

Մակունցը չպատասխանեց հարցին, թե ինքը Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկություն ունի արդյոք․

«Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ բան, որի մասին ամբողջական տեղեկատվություն չունեմ եւ նման արձագանք կարող են տալ միայն պատկան մարմինները։ Ես ինքս չեմ կարող դրան արձագանքել»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: