Հայերեն   English   Русский  

Ծաղկաձորում այրվել է «Nissan Teana»-ն


  
դիտումներ: 283

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 03։23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մագիստրոսի փողոցում՝ «Արարատ» բանկի մոտակայքում, այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մագիստրոսի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լեյլի Խ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:42-ին, մարվել՝ 04:14-ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը՝ ամբողջությամբ եւ առջեւի ձախ անվադողը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: