Հայերեն   English   Русский  

Գեղամ Գևորգյանը հանձնարարել է ԵՊՀ-ի գրադարանին չեղարկել <Հրապարակ> օրաթերթի առաքումը ԵՊՀ


  
դիտումներ: 434

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Խորհրդային տարիներին իշխանությունն արգելափակում էր <Ազատություն>, <Ամերիկայի ձայն> ռադիոկայանները: ԽՍՀՄ-ում արգելված էր այլախոհությունը, չկար ազատ մամուլ՝ այն առգրավվում էր սահմանին, իսկ ներմուծողները կալանավորվում էին: Սակայն, ազատ մամուլը կա, իսկ ԽՍՀՄ-ը՝ ոչ:

Այսօր իմացա, որ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգյան Գեղամը հանձնարարել է ԵՊՀ-ի գրադարանին չեղարկել <Հրապարակ> օրաթերթի առաքումը ԵՊՀ: Այսուհետ, <Հրապարակ> օրաթերթը կդառնա ՀՀ-ում լույս տեսնող միակ տպագիր մամուլը, որը ԵՊՀ-ի արխիվում չի պահվելու:

Այնպես, ինչպես խորհրդային իշխանավորները, Գևորգյան Գեղամը չի հասկանում, որ ազատ մամուլը ( այդ թվում <Հրապարակ>-ը ) հավերժ է, իսկ ինքը՝ խիստ ժամանակավոր:

ՀԳ. Ադոլֆ Հիտլերը ոչնչացնում էր արխիվները: Մտածում եմ. Կարող է Գևորգյան Գեղամը ԵՊՀ-ի արխիվին էլ հասնի):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: