Հայերեն   English   Русский  

Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն


  
դիտումներ: 621

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.80C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -21.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.00C





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: