Հայերեն   English   Русский  

Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանիգործով դատական նիստը չի հետաձգվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը


  
դիտումներ: 954

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանն այսօր՝ հունվարի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Արսեն Դավթյանի և նույն գործով ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանի դատական նիստին, միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի դատական նիստը հետաձգվի անորոշ ժամկետով, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Նշենք, որ Արսեն Դավթյանի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ պարզելու, թե արդյոք դատարան ներկայացված նյութերից կարելի՞ է ենթադրել, որ Արսեն Դավթյանը կարող է կասկածվել կաշառք ստանալու մեջ։

Այդ պատճառով Դավթյանը միջնորդում էր, որպեսզի Վերաքննիչի և ՍԴ-ի դիրքորոշումները հայտնի լինեն ապացույցների վերաբերյալ։

Գործով ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանն էլ հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դատավարությունը կարող է ձգձգվել անորոշ ժամկետով, և, որ այդ միջնորդությունը էական կապ չունի դատաքննության հետ։

Այնուամենայնիվ, Արսեն Դավթյանի պաշտպանն այն համոզմունքին էր, որ ներքին դիտումը կարևորագույն ապացույց է կաշառք ստանալու դեպքում։

Մեղադրող դատախազը նույնպես կողմ էր, որ միջնորդությունը մերժվի՝ անհիմն լինելու պատճառով

Դատարանը մերժեց միջնորդությունը և շարունակվեց գործով առկա ապացույցների հետազոտումը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: