Դոնեցկում, ուկրաինական հրետանու գնդակոծման ժամանակ արկն ընկել է հիվանդանոցի վրա
դիտումներ: 664
Արկն ընկել է Վիշնևսկու անվան հիվանդանոցի վրա, կեսօրին: Նախնական տեղեկության համաձայն, կան սպանվածներ ու վիրավորներ: Տվյալ պահին նրանց թիվը ճշտվում է: Պետրովսկի թաղամասում ավերվել է 2 բնակելի տուն ու գազատարը:
Տեղաբնակների խոսքով, ծանր ռազմատեխնիկայի ձայներ են լսվում, պայթյուններ ու ավտոմատային կրակահերթ: Եվ այնուամենայնիվ, քաղաքի կենսապահովման համակարգերն ու հասարակական տրանսպորտն աշխատում են սովորականի նման, քաղաքի խանութներում ամեն տեսակի ապրանք կա: