Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն է հայտնվել, որոնցում մարդիկ` Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու մասին: Ինչպես հայտնել էր BBC-ն, այս ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին:35-ամյա Գոնչարուկն Ուկրաինայի վարչապետն է 2019 թվականի օգոստոսի 29-ից: