Զառ գյուղում պայթյունից տուժածները 86 և 84-ամյա տարեց ամուսիններ են. նրանց վիճակը ծանր է. լրացված
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ Գրիշա (ծնված 1934 թ.) և Քնար (ծնված 1936 թ.) Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համագյուղացիները Անկախի հետ զրույցում ասել էին, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ ձայնը լսվել է ամբողջ գյուղում: Ըստ նրանց՝ պայթյունի պատճառը գազի կաթսայի անսարքությունն է եղել: