Հայերեն   English   Русский  

Ուղղակի աբսուրդ է մեդիային պատերազմ հայտարարելը. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 620

Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ

վերջին շրջանում որոշակի մեսիջներ կան, որտեղ ես ռիսկեր եմ տեսնում, որ հնարավոր է լրատվամիջոցների հանդեպ «օրենսդրության» շրջանակներում ինչ-ինչ մտահոգիչ խնդիրներ առաջանան:

«Դա փաստ է, բայց նաև պետք է ասեմ, որ որպես նախկին լրագրող, որը երկար տարիներ աշխատել է ամենաարմատական օրաթերթում՝ «Հայկական ժամանակ»-ում, և թերթին, նրա գլխավոր խմբագրին, որ հիմա մեր վարչապետն է, ամիս չկար, որ դատի չտային, դատական գործընթացների մեջ չլինեինք նախկին իշխանությունների կողմից, այսինքն ՀԺ-ն նրանց ամենաթիրախային լրատվամիջոցն էր, իրենք չկարողացան ոչինչ անել: Որևէ իշխանություն դա չի կարող անել: Ուղղակի աբսուրդ է մեդիային պատերազմ հայտարարելը: Դա ամենաանիմաստ գաղափարը կլինի, եթե որեւէ իշխանություն մտածի X կամ Y լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարի: Նախկինները պատերազմ հայտարարում էին, Նիկոլ Փաշինյանի հանդեպ ամենաաբսուրդ դատական հայցերը եղել են: Ոչինչ չշահեցին: Ես հույս ունեմ, որ գործող իշխանությունը այնքան ողջախոհ կլինի, որ երբեւէ չի մտածի այդ մասին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հաճախ իշխանության ներկայացուցիչները մերժում են ընդդիմադիր լրատվամիջոցներին հարցազրույց տալ, նա ընդգծեց. «Այստեղ դե յուրե որևէ հարց չի կարող լինել, մարդն ասում է՝ ես չեմ ցանկանում X լրատվամիջոցին հարցազրույց տալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: