Հայերեն   English   Русский  

Լավրովը հայտարարել է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր


  
դիտումներ: 696

ՌԻԱ Նովստի գործակալության փոխանցմամբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն է եղել:

«Դա մարդկային սխալ էր: Այն, որ դա կանխամտածված չի եղել, իմ կարծիքով, բոլորն են հասկացել, իսկ փոխահատուցում պահանջելը հարազատների իրավունքն է: Կարծում եմ՝ իրանական կողմը կդիտարկի այդ հարցը: Նրանք խոստովանել են, որ դա տեղի է ունեցել սխալմամբ»,- ասել է նա:

«Կա տեղեկություն, որ այդ հարձակումից հետո իրանցիները սպասել են ԱՄՆ-ի եւս մեկ հարվածի: Չեն իմացել, թե ինչ ձեւով, սակայն հենց Իրանի սահմանին օդային տարածքում եղել են առնվազն 6 F-35-եր: Այդ տեղեկությունը, կարծում եմ, դեռեւս կստուգվի: Սակայն պարզապես ցանկանում են նշել նյարդայնությունը, որը միշտ առկա է նման իրավիճակներում»,- հավելել է Լավրովը:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը հունվարի 8-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Թեհրանից Կիեւ չվերթի մեկնարկից մի քանի րոպե հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 176 մարդ՝ 167 ուղեւորներ Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից եւ անձնակազմի 9 անդամները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: