Վարչապետն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին նոր պաշտոնի է նշանակել
դիտումներ: 697
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման հավելված N 1-ի 27-րդ կետը՝ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին նշանակել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը Կալավանից էր և ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի Կալավան այցից հետո նա նշանակվել էր վարչապետի խորհրդական: