Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 59, հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 43 հարց:
Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ:
Խորհուրդը համաձայնություն է տվել Կենտրոնամերիկյան խորհրդարանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը: