Հայերեն   English   Русский  

Ո՞ր երկիրն է Թուրքիայի թիվ մեկ բարեկամը. հրապարակվել են սոցհարցման արդյունքները


  
դիտումներ: 1017

«Public Status» ուսումնասիրությունների և խորհրդատվության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու համար, թե թուրքերը որ երկիրն են առաջին հերթին ընկալում որպես Թուրքիայի բարեկամ։

Այսպիսով առաջին հորիզոնականում 32.11% ցուցանիշով Ադրբեջանն է։ Երկրորդ տեղում Կատարն է՝ 14.61% ցուցանիշով։

Կատարից շատ քիչ տարբերությամբ երրորդ հորիզոնականում հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունը։ Բարեկամ երկիր ասելիս առաջին հերթին Ռուսաստանն է մտաբերել հարցվածների 13.58%-ը։

Հաջորդը Պակիստանն է՝ 7.60%-ով։ Ցուցակը եզրափակում է թուրքերի կողմից որպես «ձագ» պետություն ընկալվող ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը 7% ցուցանիշով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: