Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առաջին անգամ կին կղեկավարի
դիտումներ: 923
Նրա թեկնածությունն առաջադրել է Իսպանի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան: Գամեսը իրավապահ մարմինների գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարինի Ֆելիքս Վիսենտե Ասոնա Վիլասային, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2018 թ. ամռանից: 50-ամյա Գամեսը առաջին կինը կդառնա, որը կղեկավարի քաղաքացիական գվարդիան այդ գերատեսչության ողջ 175-ամյա պատմության մեջ:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ոստիկանական ռազմականացված կազմավորում է, որը երկրի ներքին գործերի նախարարության և պաշտպանության ենթակայության ենթակայության տակ է: Այն ստեղծվել է 1844 թ.: Իսպանիայի ազգային ոստիկանության հետ քաղաքացիական գվարդիան կատարում է կարգուկանոնի պահպանման գործառույթ: