Հայերեն   English   Русский  

Ինչից է առաջացել ՄԱմուլի շենքի ԱԻՆ-ը


  
դիտումներ: 763

Մամուլի շենքում բռնկված խոշոր հրդեհի պատճառը, ըստ երեւույթին, եղել է մալուխների կարճ միացումը:

Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողներին ասաց Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Առնո Հարությունյանը` նշելով, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկի էլեկտրական վահանակից եւ տարածվել այլ հարկեր:

«Ոչ մեկ չի տուժել, շատ նորմալ եւ ժամանակին տարհանում է կատարվել, բոլորը էվակուացված են, մարդ չի մնացել, արդեն իսկ հրդեհը հանգցրած է,ա մեն ինչ նորմալ է, մի քիչ էլ որ ծուխը մաքրվի, մարդիկ կմտնեն իրենց աշխատատեղեր, չնայած` շենք դեռ հոսանքազրկված է, կտեսնենք»,-ասաց նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ վնասներ են կրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: