Մակրոնին տարհանել են թատրոնից, երբ ցուցարարները փորձել են ներխուժել
դիտումներ: 808
Ըստ հեռուստակայանի տվյալների՝ Ֆրանսիայի նախագահն իր կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ այցելել է «Բուֆ-դյու Նոր» թատրոն, որ գտնվում է Փարիզի 10-րդ թաղամասում: Ցուցարարները մոտեցել են թատրոնի շենքին, ուր գտնվում էր Մակրոնը, և փորձել են ներս մտնել, սակայն իրավապահները հետ են մղել նրանց: Որոշ ժամանակ անց իրավապահ ուժերը միջանցք են ձևավորել, որպեսզի ավտոմեքենան, որում ենթադրաբար Մակրոն ամուսիններն էին, հնարավորություն ունենա հեռանալու թատրոնի շենքից:
Հեռուստակայանը, հղում անելով Ֆրանսիայի նախագահի շրջապատին, նշում է, որ Մակրոնը մտադիր չէ տեղի ունեցածից հետո դադարեցնել թատրոններ այցելությունները: