Բրիտանացի գիտնականները հայտնել են գրեթե 1,7 հազար նոր «չինական» կորոնովիրուսով հիվանդացածների մասին
Հաղորդվում էր, որ գրանցվել է 45 լաբորատոր հետազոտություններով հաստատված հիվանդացության դեպք, սակայն բրիտանացի փորձագետները համոզված են, որ իրականում վիրուսն ախտահարել է գրեթե 1700 մարդու: Հեռուստառադիոընկերությունը հղում է անում Լոնդոնի կայսերական քոլեջի Ինֆեկցիոն հիվանդությունների համընդհանուր վերլուծության կենտրոնի տվյալներին:
Դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում գրանցվեց: Հետագայում պարզվեց, որ հիվանդության պատճառը մինչ այս անհայտ տեսակի կորոնավիրուսն է: Հայտնի է երկու մահացածի մասին:
Վիրուսի էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թաիլանդում և Ճապոնիայում:
Պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնը, որի խոսքը մեջբերում է BBC-ն, վստահ է, որ ՉԺՀ-ից կորոնավիրուսի «արտահանման» երեք դեպքերը խոսում են այն մասին, որ իրականում նման դեպքերը կարող են շատ ավելին լինել:
Ճշգրիտ թիվ հնարավոր չէ ասել, սակայն գիտականները մոդելավորել են իրավիճակը՝ վերլուծելով բնակչության թիվը, վիրուսի առանձնահատկությունները և տրանսպորտային հաղորդակցության տվյալները: Ուհանում ապրում է 19 մլն մարդ, սակայն միջազգային չվերթներից ամեն օր օգտվում է ընդամենը 3400 մարդ: Ելնելով այդ տվյալներից՝ հետազոտողները ստացել են 177 մարդ թիվը:
Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ առայժմ վիրուսի մարդուց մարդու փոխանցվելու դեպքեր չեն գրանցվել: Հաղորդվել է, որ առաջին հիվանդացածները վարակվել են ծովամթերքից Ուհանի շուկայում:
Մինչդեռ պրոֆեսոր Ֆերգյուսոնը հայտարարում է, որ հաշվի առնելով այն ամենը, ինչ հայտնի է կորոնավիրուսների մասին, քիչ հավանական է, որ հիվանդացածների նման թիվը բացատրվի սոսկ վիրուսի կենդանիներից փոխանցումով:
Կորոնավիրուսներն ընդգրկում են վիրուսների մեծ ընտանիք, որոնցից միայն վեցը (յոթը, ներաառյալ նորը) կարող են վարակել մարդուն: Սկզբում դրանք սովորական մրսածություն են առաջացնում, բայց հետո հանգեցնում են սուր շնչառական հիվանդության: Կորոնավիրուսի բռնկումը 2002 թ. 774 մարդու կյանք խլեց Չինաստանում, հիվանդացել էր այն ժամանակ 8098 մարդ: