Ազգային ժողովն իր այս տարվա առաջին նիստն է գումարել. ուղիղ
Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Ազգային ժողովն իր այս տարվա առաջին նիստն է գումարել:
Այս քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 43 հարց, որոնցից 17-ը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ:
Մասնավորապես, օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին,
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և այլ հարցեր: