Հայերեն   English   Русский  

«Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա». Արման Աբովյան


  
դիտումներ: 344

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ, և դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»: Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները եւ կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն եւ դաստիարակություն։

Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը եւ լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն եւ մտքեր արտահայտելու իրավունք»։

Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ եւ տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու եւ նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։

Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։

Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետեւ առանց ներքին սահմաների եւ բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: