Արայիկ Հարությունյանն ու Արևիկ Անափիոսյանը մեկնել են Լոնդոն
դիտումներ: 508
2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է. ծրագրվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցի շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։
Նախատեսվում է, որ համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները: Հայկական պատվիրակությունը կծանոթանա ֆորումին ներկա կրթության փորձագետների ներկայացրած նորարարական մոտեցումներին և զարգացումներին, կհաստատի համագործակցության լայն շրջանակ՝ Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթությունների և գերակա ուղղությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։