Ազգային ժողովի այս տարվա առաջին նիստում ընդիմության 6 նախագծերը օրակարգ չներառվեցին
Օրակարգ չներառված նախագծերն են՝ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Քաղաքացիական օրենսգքրում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն)։