Ճանապարահատրանսպորտային պատահարները հանրապետությունում
***
Հունվարի 17-ին, ժամը 17.15-ին, Երևանի Շիրակի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 16-ին, ժամը 22.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074-ի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 16-ին, ժամը 22.40-ին, Երևանի Աթենքի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով 21-ամյա քաղաքացին հունվարի 17-ին, ժամը 00.30-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 17-ին, ժամը 08.30-ին, Երևանի Սարկավագի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պարսպին. 24-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մարմաշենի խճուղու 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 17-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 335-րդ կմ-ին «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «Քրայսլեր», «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հունվարի 17-ին, ժամը 23.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի», «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 05.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 21.45-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում «ԳԱԶ- 32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 02.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևանի Զ. Սարկավագի և Հասրաթյան փողոցների խաչմերուկում բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-24-ի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 87-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Սևանի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ նույն օրը, ժամը 05.50-ին, ինքնավթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ քաղաքացին նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքից Զովաբեր գյուղ ընթանալիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտուց դուրս գալու և քարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «ԼԱԴԱ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կապանի Մ. Պապյան փողոցում «Նիսան Նոթ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետադարձ կատարելիս վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու և իր մեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 18.45-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոց է դիմել 76-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հունվարի 16-ին Երևանի Հաղթանակ թաղամասում 35 երթուղու ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ ընկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 07.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Հոնդա», «Օպել», կայանված «Օպել» և կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդաի» 32-ամյա և «Օպելի» 43-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 23-ամյա ուղևորըը և «Նիսանի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶել» մակնիշի երթուղային ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Արտաշատի Ոստան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 93-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 12.35-ի սահմաններում, Սևան-Մարտունի Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 57-ամյա վարորդը և հինգ ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 20-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Նոր Գեղի-Նոր Արտամետ ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։