Հայերեն   English   Русский  

​Ավելի քան 100 մարդ է զոհվել հուսիտների հարձակումից Եմենի զինվորականների ճամբարի վրա


  
դիտումներ: 816

Եմենի բանակի ճամբարի վրա ապստամբ հուսիտների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Եմենի ԱԳՆ-ին:

Հաղորդագրություններում նշվում է, որ անցած շաբաթ օրը երկրի հյուսիս-արևելքում՝ Մարիբ գավառի ճամբարում գտնվող մզկիթին հարվածելիս հուսիտներն օգտագործել են հրթիռներ և անօդաչուներ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գրոհը մզկիթի վրա, որ ձեռնարկել են զինյալ հուսիտները, դրա հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակները վիրավորվել են»,- ասվում է Եմենի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվածների մեջ կան թե՛ զինվորականներ, թե՛ քաղաքացիական անձինք:

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին այդ հարձակումը որակել է որպես «վախկոտ ահաբեկչական գրոհ»:

«Զինյալ հուսիտների ամոթալի գործողությունները, անկասկած, հաստատում են նրանց խաղաղության հասնելու չկամությունը, նրանք ոչինչ չգիտեն, բացի մահից ու ավերումից և Իրանի էժանագին գործիքն են տարածաշրջանում»,- ասել է նա:

Եմենում իշխանությունների և հուսիտների հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից: Եմենի կառավարությունը պաշտպանում է Սաուդյան Արաբիայի ձևավորած կոալիցիային հուսիտների դեմ: Ապստամբներն օգտվում են Իրանի աջակցությունից, որը պարբերաբար քննադատության է ենթարկվում ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից հուսիտներին զենք մատակարարելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: