Հայերեն   English   Русский  

Եթե տնտեսության փլուզում չլինի և ծավալուն պատերազմի մեջ ԱՄՆ-ն չներքաշվի,մեկ տարի անց այս օրը կրկին երդմնակալության արարողությանը հերոսը կլինի Թրամփը


  
դիտումներ: 787

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

3 տարի առաջ այս օրը ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը ատանձնեց պաշտոնը

Նրա իմպիչմենտի մասին սկսեցին խոսել երդմնակալության հաջորդ իսկ օրը:

Այս տարիների ընթացքում Թրամփը ստիպված եղավ ավելի շատ ժամանակ տրամադրել պաշտպանվելուն, քան աշխատելուն:

Թրամփին քարկոծում են նրա համար, ինչ նա խոստացել է անել և այդ խոստումների համար էլ հենց ընտրվել է:

Այդուհանդերձ, Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:

Իմ խորին համոզմամբ, եթե տնտեսության փլուզում չլինի և ծավալուն պատերազմի մեջ ԱՄՆ-ն չներքաշվի, ապա նա բոլոր շանսերն ունի մեկ տարի անց այս օրը կրկին երդմնակալության արարողությանը հերոսը լինելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: