Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել
դիտումներ: 774
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 19-ին, տեղական ժամանակով` 21:29-ին:
Նախնական տվյալների համաձայն` մարդկային կորուստներ և նյութական վնասներ չկան:
Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել, ինչի հետևանքով բնակիչները դուրս են եկել իրենց տներից: