Իրանի դեսպանությունը Ռուսաստանում հանգանակություն է հայտարարել ջրհեղեղից տուժածների համար
դիտումներ: 725
«Ջրհեղեղի կապկցությամբ, որ տեղի է ունեցել Սիստան և Բելուջստան գավառներում, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը Ռուսաստանում ցավակցություն է հայտնում այդ տարերային աղետից տուժածներին և տեղեկացնում է, որ տուժածներին ֆինանսական օգնություն ցույց տալու ցանկություն ունեցողները կարող են իրենց դրամական միջոցները ռուբլիով փոխանցել հաշվեհամարին կամ անձամբ հանձնել հյուպատոսական բաժնին»,- նշել են դեսպանատանը:
Առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է հունվարի 10-ին: Տուժել են մոտ 500 գյուղ և 14 քաղաք, ավելի քան 20 հազար քաղաքացիական և պետական կառույցներ վնասվել կամ իսպառ փլվել են: