Հայերեն   English   Русский  

Հաղթական ուժը կլինի միավորումը, և այն առաջնորդը, որը կգիտակցի և կընդունի, որ ինքն առաջնորդ է իր համախոհների ու ընդդիմադիրների համար


Էլիզաբեթ Պետրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 10438

Այս իշխանությունը պատմության մեջ կմնա ատելության խոսքի հիմքի վրա եկած իշխանություն։ Իշխանություն,

որն ի սկզբանե հասարակությանը բաժանեց «բարեկամ մերոնց» և «թշնամի ձերոնց», սևերի ու սպիտակների, հների ու նորերի․․․ Իմաստուն և պետականամետ առաջնորդի դերը համախմբումն է, ոչ թե պառակտումը․ բայց սա նախ հասկանալ էր պետք։ Իսկ այն բացասական էներգիան, որի առաջին չափաբաժինն արձակվեց հեղաշրջման առաջին իսկ օրերին, ֆիզիկայի և կյանքի օրենքների համաձայն՝ ձնագնդիի էֆեկտի սկզբունքով, արդեն հասել է կրկնակի չափերի՝ ճանապարհին հավաքելով հնարավորինս շատ աղբ, և մի օր, երբ այդ ահռելի «ձնագունդը» վերադառնա իր «տիրոջ»՝ ուղարկողի մոտ, վստահաբար կործանարար հետևանքներ է ունենալու։ Եվ այդ կործանման մեջ մեղքի նշույլ և մասնակցության որևէ չափաբաժին չեն ունենա վերոնշյալ «թշնամի ձերոնք»՝ սևեը՝ հները։ Դա ինքնաոչնչացման պարզ մեխանիզմ է, որը գեներացվել է հենց ատելության խոսքը օրակարգ բերողների կողմից։ Եվ ուզում եմ արձանագրել, որ ձնագունդը հետատադարձ ճանապարհին է և այն չի՛ խնայելու ոչ մեկին, չի՛ հարցնելու սև ես, թե՝ սպիտակ, հին ես, թե՝ նոր.....

Հաղթական ուժը կլինի միավորումը, և այն առաջնորդը, որը կգիտակցի և կընդունի, որ ինքն առաջնորդ է իր համախոհների ու ընդդիմադիրների համար





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: