Հայերեն   English   Русский  

Խորհրդարանը ընդունեց նախագիծը. Այսուհետ կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը


  
դիտումներ: 577

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է զինծառայողների ինքնասպանություններին զինծառայության ժամանակ։

Իր զորամասի տարածքում կամ զինծառայության կրման մեկ այլ վայրում զինծառայողին ոչ միտումնավոր կամ գիտակցված սպառնալիքների հնչեցման, բռնության եւ դաժան վերաբերմունքի դրսեւորման կամ նրա պատվի ու արժանապատվության նվաստացման միջոցով ինքնասպանության հասցնելը կպատժվի 4-8 տարի ազատազրկմամբ։ Եթե այս գործողությունները կատարվեն մի խումբ անձանց, սպայի, հրամանատարի, մի ենթակայի հանդեպ մյուսի, պարբերաբար նույն անձի հանդեպ, ապա ազատազրկման ժամկետը 6-9 տարի կլինի։ Զինծառայողին իր զորամասի տարածքում կամ զինվորական ծառայության այլ վայրում ոչ միտումնավոր կամ գիտակցված սպառնալիքներ հնչեցնելու, բռնության եւ դաժան վերաբերմունքի դրսեւորման կամ նրա պատվի ու արժանապատվության նվաստացման միջոցով ոչ միտումնավոր ինքնասպանության հասցնելը պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ։ Նույն գործողությունները՝ կատարված անձանց խմբի, ենթակայի հանդեպ հրամանատարի կողմից, կամ մարտական հերթապահություն կատարելիս, պատժվում են 7-13 տարի ազատազրկմամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: