Հայերեն   English   Русский  

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Ուղիղ


  
դիտումներ: 755

Այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստին նախկին նախագահի փաստաբանները մտադիր են ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը չի կայացել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Դրա պատճառ են դարձել փաստաբանների եւ ամբաստանյալների հասցեին տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությունները: Տուժող կողմի ներկայացուցիչներից մեկն իր ելույթում հայտարարել է. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: Արտահայտության երկրորդ մասը չի հաջողվել լսել: Փաստաբանները դա ընդունել են որպես սպառնալիք, մինչդեռ դատավորը դրա հետ համաձայն չէր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: