Իսկ կլինի՞ դուք մեծամասնությամբ ու մեծամասնորեն հայաթների բիսեդկեքում լրիվով լռվեք...
Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում
Այսօր էլ ինչ-որ «քրեական ենթամշակույթի» հարց էին քննարկում: Նրանք, ովքեր հեչ չէին նեղվում, որ «Հոկտեմբերյանը քաշած եկել» է՝ իրենց աջակցելու:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ այսօրվա միջադեպին փորձեց «իտոգ տալ», թե բա՝ ով չի գիտակցում խորհրդարանական նորմերը, թող մանդատը վայր դնի ու գնա քուչի կամ հայաթի բիսեդկեքում լռվի:
Լսեք, պարոնայք (մեջներդ չուռեք, դիմելաձևն եմ հարգում ընդամենը), իսկ կլինի՞ ձեր ամբողջ թյուր մեծամասնությամբ ու ոչ միայն, լրիվով մանդատները վայր դնեք ու գնաք նշված վայրերում լռվելու: Լրիվով լռվեք:
Նույնիսկ կարելի է նախկին օլիգարխ, ներկայիս սեփականատերերին առաջարկել, որ այդ զրուցատաղավարներում, դե՝ բիսեդկեքում, էլի, էն մարզասրահների գլորիկ բաներից գնեն, որ համ քայլեք, համ լռվեք:
Բայց պայմանով, որ ոչ էլ ֆեյսբուք մտնեք: Ձեր չարությունն էլ ձեր մեջ մնա: Մեր երկիրն ու ժողովուրդն էլ իրենց գլխի ճարը տեսնեն ու ձերբազատվեն ձեր չար օրակարգից ու իրարակերության մթնոլորտից:
Իսկ առհասարակ, նախ մշակույթ ու մարդկային պահվածք ձեռք բերեք, մարդաշնորհքի եկեք կամ վերադարձեք, նոր հետո մնացած «ենթամշակույթներից» կխոսեք: Թչէ, տեսանք էլի, ձեր «ենթամշակույթը». երիտասարդ, երեխատեր մարդու տան դռանը տանում դագաղ եք դնում կամ սգո պսակ, մեկ այլ մարդու մահվան վրա ուրախանում ու տռճիկ եք տալիս կամ ձեր տռճիկ տվողներին չեք զսպում...
Է՞դ չեք: