Հայերեն   English   Русский  

​Պուտինը, հավանաբար, կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին


  
դիտումներ: 733

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիս ամսին կմասնակցի Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացմանը, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով “ՌԻԱ Նովոստի”-ին:

“Իսկապես, հրավեր կա: Չի կարելի բացառել, որ նման այց տեղի կունենա, սակայն թե երբ վերջնական որոշում կկայացվի, մենք այդ մասին հետագայում կտեղեկացնենք”,- ասել է Պեսկովը:

Բաքվում Եվրոպական խաղերը կկայանան 2015թ. հունիսի 12-28-ին: Ավելի քան վեց հազար մարզիկ՝ Եվրոպայի տարբեր ծայրերից ժամանած, կներկայացնեն իրենց երկրները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: