Ադրբեջանը Եվրոխաղերի մարզական օբյեկտների շինարարության վրա ծախսել է 1 մլրդ մանաթ
Նախարարի խոսքով՝ Եվրոխաղերի բյուջեն կազմված է 3 մասից՝ խաղերի վրա ծախսերից, սպորտային օբյեկտների շինարարության վրա ծախսերից և քաղաքային ենթակառուցվածքի լավացման վրա ծախսերից:
Նախարարը տեղեկացրել է, որ օպերացիայի ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 960 մլն 150 հազար մանաթ: Բյուջեի մոտ 60%-ն արդեն ծախսվել է: Ռահիմովի չի նշել, թե Ադրբեջանի համար ինչքան կլինեն բոլոր ազգային թիմերի Բաքու ժամանելու և բնակվելու վրա կատարվելիք ծախսերը, ինչի մասին հայտարարել էին Ադրբեջանի իշխանությունները: Նա նաև չի բացատրել, թե իշխանությունները ինչու են ձեռնարկել նման բազմամիլիոնանոց ծախսեր տնտեսական ճգնաժամի, նավթի գնի անկման և նմանատիպ այլ պայմաններում:
Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015թ. հունիսի 12-28-ը, որին կմասնակցեն հիսուն երկրից 6000 մարզիկ՝ մրցելով 20 սպորտաձևում: