Հայերեն   English   Русский  

Բաքվում այսօր առավոտվանից խուճապ էր. Ինչպես Անդրանիկ Զորավարը վախեցրեց Բաքվին (Լուսանկարներ)


  
դիտումներ: 2118

Voskanapat.info-ի փոխանցմամբ` Բաքվում առավոտից խուճապ էր տիրում: Բուդապեշտում բնակվող քաղաքագետ և պատմաբան Վուգար Սեիդովը հայտնաբերել է, որ Բաքվի Montinburg ռեստորանի վրա փակցված էր հայ գեներալ Անդրանիկ Օզանյանի լուսանկարը:

Հենց նույն Անդրանիկի, ով հազարավոր թուրք ասկյարների է ոչնչացրել և հազարավոր հայ երեխաների կյանք փրկել: Այդ նույն Անդրանիկը, որի անունն անգամ լսելիս ասկյարները խուճապահար փախուստի էին դիմում և ով հաղթականորեն հանդես եկավ Նախիջևանում: Սխալ չէր կարող լինել:

Անդրանիկին ճանաչում էր նաև Ադրբեջանի լավագույն պատմաբանը, ով դիպուկ կերպով բնութագրել է դա որպես “գետվերանխանա”, իսկ մայրաքաղաք Բաքուն որպես պարաշու: Հենց այդ խորաթափանց քաղաքական գործիչն և պատմաբանն էլ հայտնաբերել է Բաքվում գեներալ Անդրանիկի լուսանկարը Արիֆ Հեյդարովի 23 հասցեում: Բավի լրագրողները միանալով վախեցած “հոտին” ուղևորվել են դեպի Montinburg ռեստորան, որպեսզի համոզվեն, որ քաղաքում իրոք ներկա է թուրք ասկյարներին համար հայտնի “դահիճը”:

Սակայն ռեստորանների աշխատակիցները պատրաստված անձինք էին, որոնք հայտարարեցին, որ դա Անդրանիկը չէ, այլ Մոնտին է և ևս մեկ լուսանկար ցուցադրեցին, որը փակցված էր արդեն ռեստորանի մուտքին:

Լրագրողները ստիպված էին մեկուսանալ: Ինչպես ժամանակին թուրք ասկյարները կանգնած էին Անդրանիկի առջև, նույն կերպ էլ նրանց ժառանգները որոշել էին խոսքահաչ տալ հեռվից` հայտարարելով, որ հույս ունեն իրենց նյութերի հրապարակումից հետո Montinburg ռեստորանի սեփականատերերն անհապաղ կերպով կուղղեն չարաբախտ սխալը և կփոխեն Մոնտինի իսկական նկարով:

Այնուհետև մտորելով` ադրբեջանական վիրտուալ ճակատի հերոսները որոշել են ապահովագրվել. “ Իսկ միգուցե մենք իրոք սխալվում ենք և լուսանկարում պատկերված է “Մոնտին” գործարանի հիմնադիր ընտանիքի անդամներից մեկը: Սակայն նմանությունն իրոք ակնհայտ էր”:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: