Սետկրեասեա-Setcreasea
դիտումներ: 3774
Բույսը կարմրին տվող մուգ մանուշակագույն է, խոշոր երկարուկ տերևներով, որոն երկարությունը հասնում է 15-18սմ, իսկլայնությունը մինչև 3սմ: Բաց մանուշակագույն փոքրիկ ծաղիկները աճում են ճյուղերի ծայրերին: Աճման սկզբնական շրջանում ցողունները ուղիղ կանգնած են, իսկ հետագայում `աճման զուգընթաց դանդաղորեն իջնում կախվում են: Սենյակային պայմաններում օգտագործվում են որպես անպելային բույսեր, տնկելով կախովի սկահակների մեջ: Ծաղկային ձևավորումներում օգտագործում են ծաղկային թմբերի, տարբեր տեսակի ղևանդների և քարաբլուրների մեջ: Բույսը գլխավորապես բազմանում է կտրոններով: Հողի ջրի նկատմամբ պահանջկոտ չէ: