Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ


  
դիտումներ: 635

Ուկրաինայի տարածքում քաղաքական տեռորի ալիքների աճ է նկատվում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության օմբուդսմեն Կոնստանդին Դոլգովը: Գրում է Russian.rt.com-ը:

Դոլգովի նման հայտարարությունը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում քաղաքական գործիչների և լրագրողների մի շարք աղմկահարույց սպանություններով: “Ուկրաինայում քաղաքական տեռորի ալիքների ակնհայտ աճ է նկատվում, որոնք ուղեկցվում են ԶԼՄ-ներում այն մարդկանց անսանձ խայտառակություններով, որոնք համարձակվում են իշխանությունների դիրքորոշումներից տարբերվող սեփական կարծիք հայտնել”, - նշվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: