Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակին
Մրցաշարի 1-ին օրը հունանռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեդալներ խաղարկվեցին 59 կգ, 75 կգ և 130 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելավ 5 ըմբիշ: Աշխարհի չեմպիոնին վայել ելույթով կրկին հիացրեց այս մրցաշարին մասնակցող մեր ըմբիշներից ամենափորձառուն՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Նա 17 ըմբիշների պայքարում վստահ անցկացրեց իր բոլոր 4 գոտեմարտերը, հասավ եզրափակիչ և 2:0 հաշվով առավելության հասնելով Իլիան Գեորգիևի նկատմամբ՝ հռչակվեց ստուգատեսի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալին:
Արսենը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցով նա հայտնում է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով: