Հայերեն   English   Русский  

Շոտլանդական կղզին Սառցե դույլի մարտահրավեր ակցիայի պատճառով մնացել է առանց ջրի


  
դիտումներ: 1006

Շոտլանդիայի մոտակայքում գտնվող կղզիներից մեկի բնակիչները այսպես կոչված «Սառցե դույլի մարտահրավերի» պատճառով մնացել են առաց ջրի:

Կոլոնսիում ջրի պահանջարկը աճել է, երբ շուրջ 135 բնակիչ ունեցող կղզում տարածվել է «Սառցե դույլի մարտահրավերը»:

Կղզու ջրամատակարարման համակարգը ավտոմատ անջատվում է ջրի կորուստը կանխելու համար, որից հետո այն պետք է կրկին միացվի:

Իններ Հեբրիդեան կղզիԻններ Հեբրիդեան կղզի

Կղզու բնակիչներից մեկը հայտնել է, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում ջրի ինժեներները հինգ անգամ միացրել են ջրամատակարարումը:

«Շոտլանդիա ջուր» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ջրամատակարարումը դադարել է ոչ աշխատանքային օրերի ընթացքում, սակայն բնակիչները կարող են օգտագործել կղզու վրա կուտակված ջրի պաշարները:

«Սառցե դույլի մարտահրավերին» մասնակցող անձի գլխին դույլով սառը ջուր են լցնում, որից հետո նա մեկ այլ անձի անուն է նշում՝ հրավիրելով նրան մասնակցել ակցիային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: