Բանանով ու դարչինով վարսակաձավարի շիլա
դիտումներ: 5684
2, 5 բաժակ ջուր
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ շաքարավազ
2 բանան` կտորներով
1 պտղունց աղացած դարչին
կես բաժակ սառը կաթ
3 ճ/գդալ չամիչ` ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Թասի մեջ խառնել վարսակափաթիլը, ջուրը, աղը, շաքարավազը, բանանը, դարչինն ու չամիչը: Հաճախակի խառնելով եփել այնքան, որ եռա, ապա կրակը թուլացնել ու եփել այնքան, մինչև ամբողջ հեղուկ մասը ներծծվի: Մի քիչ կաթ ավելացնել ու կրկին խառնել, ապա վայելել: