Հայերեն   English   Русский  

​Պապուա Նոր Գվինեայում գրանցված երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգի մասին


  
դիտումներ: 1011

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ցունամիի նախաշզուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Ուժգին երկրաշարժը գրանցվել է Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ` Կոկոպո քաղաքից 139կմ. հեռավորության վրա:

“Տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնից 300կմ. շառավղով հայտարարվել է ցունամիի վտանգավոր ալիքների մասին”, - մեջբերում է РИА Новости լրատվական գործակալությունը կենտրոնի կողմից հայտարարված հաղորդագրությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: