Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում հրադադարի խախտման հետևանքով 5 զինվոր է զոհվել


  
դիտումներ: 641

Արևելյան Ուկրաինայում վերսկսված մարտերը խախտել են ուկրաինական ուժերի և անջատողականների միջև գրեթե երեք ամսվա հրադադարի պայմանագիրը, ինչի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական ուժերի հինգ զինվոր է զոհվել:

Մարտական գործողությունների հետևանքով ուկրաինական ուժերի ևս տասներկու զինվոր է վիրավորվել:

Բռնությունները տեղի են ունեցել՝ չնայած փետրվարի կեսերին ուկրաինական ուժերի և ապստամբների միջև կնքված հրադադարի համաձայնագրին:

Ukrinform լրատվական գործակալության տեղեկություններով՝ զինյալները երեքշաբթի գիշերը ուկրաինական ուժերի ուղղությամբ ավելի քան 40 կրակոց են արձակել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում:

Ukrinform-ը, այնուամենայնիվ, չի մանրամասնում, թե ինչի հետևանքով են երեքշաբթի օրվա մարտերը տեղի ունեցել կամ ուկրաինական ուժերը պատասխանել են, թե ոչ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: