Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները երրորդն էին Մինսկի մրցաշարում


  
դիտումներ: 859

Մայիսի 8-ից 10-ը Մինսկում Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակեպպվել էր «Հաղթանակի գավաթ» հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշար:

Ստուգատեսին 8 քաշային կարգերում (50 կգ, 55 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ, 84 կգ, 96 կգ և 120 կգ) մասնակցել են Բելառուսի (3 թիմով) , Հայաստանի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդական (1995-1997 թթ ծնվածների) հավաքականները, ընդանուր առմամբ 8 թիմերի 62 ըմբիշ:

Յուրաքանչյուր ընտրանու կազմում ընդգրկված էին 8-ական ըմբիշ (96 կգ-ում` Ռուսաստանը, 120 կգ-ում ՝ Լիտվան պատվիրակ չէին ներկայացրել): Թիմային պայքարում «Հաղթանակի գավաթը» նվաճել է Վրաստանի հավաքականը:

Հայաստանի ընտրանին կարողացել է արժանանալ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի ու վաստակած 55 միավորով թիմային պայքարում եզրափակել է ուժեղագույնների եռյակը,- հայտնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի պարտվիարկները անհատապես այսպիսի արդյունքներ են արձանագրել. Նորիկ Հախոյան (52 կգ)՝ 2-րդ տեղ, Սլավիկ Գալստյան (55 կգ)՝ 4-րդ տեղ, Տարոն Դումոյան (60 կգ)՝ 3-րդ տեղ, Կարեն Ասլանյան (66 կգ)՝ 8-րդ տեղ, Արմեն Հակոբյան (74 կգ)՝ 4-րդ տեղ, Վարուժան Գրիգորյան (84 կգ)՝ 5-րդ տեղ, Հարություն Միքայելյան (96 կգ)՝ 4-րդ տեղ, Էդգար Խաչատրյան (120 կգ)՝ 3-րդ տեղ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: