Մայիսի 13-14-ին Անթալիայում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը
դիտումներ: 593
Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` նիստը կսկսվի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» (RSM) առաքելության քննարկմամբ: Նիստը կբացվի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթով: ՆԱՏՕ-ի դաշնակից 28 երկրների ԱԳ նախարարների հետ միասին նիստին կմասնակցեն նաև համագործակից երկրների ԱԳ նախարարներ և այլ պաշտոնյաներ, այդ թվում նաև Հայաստանից: