Հայերեն   English   Русский  

Ուկրաինան կասեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ


  
դիտումներ: 656

Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կասեցնելու օգտին:

Գերագույն ռադայի կողմից չեղյալ համարված հինգ համագործակցության պայմանագրերի շարքում է եղել նաև Ռուսաստանին Ուկրաինայի տարածքով դեպի Մոլդովա ռազմական փոխադրումներ կատարելու իրավունք տվող պայմանագիրը:

Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները վատացան 2014թ-ին Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո: Ուկրաինան Մոսկվային մեղադրում է նաև արևելյան Ուկրաինայի անջատողականներին զինելու համար:

Ռուսաստանից հեռանալով՝ Ուկրաինան մոտենում է ՆԱՏՕ-ից օժանդակություն ստանալուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: