Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ում ստանձնել է ռուսների փաստաբանի դերը. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 755

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԺԿ երեկվա հռչակագիրը Ուկրաինայի հարցում բավանին կոշտ շեշտադրումներ ունի Ռուսաստանի հասցեին: Հայաստանը վերապահումներով է միացել այդ հռչակագրին: Դատելով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից, վերապահումները թերևս հենց հակառուսական դրույթներին են վերաբերում: Եվրոպամետ մեսիջների բազմազանության մեջ տեսանելի է ելույթի Ուկրաինական խնդրին վերաբերող հատվածի վերջում տեղ գտած բավականին կոշտ ձևակերպումը. «Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ»:

Կարճ ասած, Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ում ստանձնել է ռուսների փաստաբանի դերը և հայտարարում է, որ Ռուսաստանին փնովել չի կարելի:

Իմ կարծիքով, դժվար է գնահատել, թե որքանով արդյունավետ մարտավարություն է սա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: