Հայերեն   English   Русский  

Սահմանամերձ Չորաթանում <ավարտական վալս չեն պարել>


  
դիտումներ: 1304

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի Արթուր Ուդումյանի անվան դպրոցին այսօր հրաժեշտ է տվել ընդամենը չորս աշակերտ՝ երեք աղջիկ և մեկ տղա։

Ավարտական միջոցառման հումորային և երաժշտական սցենարը գրել են աշակերտները: Շրջանավարտներից բարձրագույն ուսումնական հաստատություն է դիմելու միայն Լուսինե Զարգարյանը: Նա Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ցանկանում է ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասվարական ֆակուլտետ: <<Սիրում եմ շատ երեխաների հետ աշխատել: Ուսումն ավարտելուց հետո կվերադառնամ Չորաթան և կաշխատեմ իմ հայրենի գյուղի դպրոցում>>,-ասել է Լուսինեն:

Արթուր Ուդումյանի անվան դպրոց

Արթուր Ուդումյանի անվան դպրոց

Նա ավելի վաղ մասնակցել է <<Իմ երևակայության Հնդկաստանը թեմայով>> շարադրությունների հանրապետական մրցույթին և հաղթող ճանաչվել: Նա հավելեց, որ վերջին դասն անցել է շատ հուզիչ մթնոլորտում: Ի դեպ, որպեսզի վերջին զանգին ավարտական վալս պարեն, 12-րդ դասարանի աշակերտները իրենց համար հիշարժան օրվա առիթով հրավիրել են տարբեր դասարանների ևս երկու տղայի, որոնց օգնությամբ հնարավոր է դարձել ձևավորել ավարտական վալսի երեք զույգ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: